Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Փրկելու համար իրեն անծանոթ ու սիրելի նկարչուհու կյանքը

Փրկելու համար իրեն անծանոթ ու սիրելի  նկարչուհու կյանքը
05.06.2012 | 01:32

Երևանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում հունիսի 5-ին կբացվի ցուցահանդես-վաճառք` «Զորակցենք ապրողներին» խորագրով:
Ցուցահանդեսը միտված է աջակցելու 22-ամյա նկարչուհի ՆԵԼԼԻ ԱԴԱՄՅԱՆԻՆ, որը տառապում է սուր լեյկոզ հիվանդությամբ:
«Բժիշկները հավաստում են, որ բուժման միակ տարբերակը ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունն է, ինչը մեծ ծախսերի հետ է կապված: Ադամյանների ընտանիքը հնարավորություն չունի գումար տրամադրելու և փրկելու այս աշխարհն այնքան շատ սիրող Նելլիի կյանքը»,- հայտնում են «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի մամուլի ծառայությունից:
Ցուցահանդես-վաճառքում կներկայացվեն Նելլիի հասակակից, 22-ամյա նկարչուհի ՀԵՐՄԻՆԵ ԼԱԼԱՅԱՆԻ գեղանկարչական աշխատանքները: Հերմինեն (Սյունիքի մարզ, քաղաք Գորիս) հավատում է, որ բոլորիս զորակցությունը կփրկի իրեն անծանոթ ու սիրելի նկարչուհու կյանքը:
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 13-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ